«Ինֆորմացիոն պատերազմի» տեխնոլոգիայի գագաթնակետ՝
Արդեն մոտ 2 ժամից ավելա ինչ ըստ էության ԱԺ-ում խոսվում է Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, առանց զոհ հողերը հանձնելու մասին, բանակցային գործընթացը փաստացի տապալելու և պատերազմ հրահրելու համասին, բայց տհաճ «ինֆորմացիոն պատերազմը» այնքան բարձր մակարդակով, այնքան հետևողականորեն, այնքան ճիշտ դոզավորվածա եղել, որ մասսայականորեն լվացելա հասարակության ուղեղները և վերջնական կատարել իր գործը՝ հասարակությունը դարձել է զանգված՝ իներտ, անուղեղ, ապատիկ մի տարր:
Բրավո ինստիտուտներին, որ սա իրականացրեցին մեզ հետ:
Հայաստանի և Արցախի վախճանը արձանագրվեց՝ երկրի թիվ մեկ ամբիոնում:
Բոլորի համար դա հասարակ մի տեղեկությունա որը երկու տարի շարունակ ներարկվելա ուղեղներում,հայրենիք կորցնելը նորմալ բան ա ,աղետ չկա , բայց օրինակ Քիմ Քարդաշյանի նոր ընկերը լուրջ անհանգստություն է մեր հասարակության համար,կամ օրինակ «Կիսաբաց լուսամուտների» անհիգենիկ մի հաղորդում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ttayvazyan/posts/5250694951648478
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել