Մի քանի տարի առաջ անկախ ու ինքնիշխան Հայաստանում «Էրեբունի» ավիաբազայում բաց դռների օր էր։ Ես էլ ավիաբազայում շրջում էր, երբ կողքս հայտնվեց ռուս ժամապահը ու ընդգծված քաղաքավարությամբ և հարգանքով, թե․
-Ներողություն, այս հատված մուտքն արգելված է, կարո՞ղ եմ խնդրել, որ հեռանաք։
Հետո մեզ տարիներ շարունակ պատմում էին, որ ահա այդ ժամապահն այդտեղ Հայաստանի ինքնիշխանությանն էր խփում, ու դրա համար պետք էր հեղափոխություն անել։ Իսկ այսօր, հեղափոխված Հայաստանում արդեն կատարված փաստ է, որ մենք այլևս մեր տարածքում տեղաշարժվելու իրավունք չունենք․ ունենք տեղաշարժվելու թույլտվություն ռուսներից կամ թուրքերից կամ երկուսից էլ, իսկ իրավունք՝ ոչ։
Ու ինձ թվում է՝ «Էրեբունի» ավիաբազայի ժամապահներն էլ այսուհետ քաղաքավարությամբ ու հարգալից տոնով դիմելու փոխարեն կարճ ու կոնկրետ կասեն․ «пшл нах отсюда»։
Բայց առհասարակ ամենացավալին նույնիսկ այս ողորմելի վիճակում գտնվելը չի այնքան, որքան գիտակցումը, որ մենք մեր ընդհանրությամբ չենք հասկանում մեր այս վիճակի ողորմելիության աստիճանն ու խորությունը։
Երբ Քրիստոս խաչ ուսին բարձրանում էր Գողգոթա, նա լիակատար գիտակցում էր իր բաժակի ողջ դառնությունը, չարչարանքների ու ստորացումների ամեն մի կաթիլը։ Դա էր իմացյալ մահը, որ անմահություն ու փրկություն դառավ։
Իսկ մենք՝ առաջին քրիստոնյաներս, այսօր գնում ենք չգիտակցված մահվան, որից այն կողմ ոչ թե փրկություն է, այլ՝ անէություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/5279311805483464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել