Հետույքները մրմռում են

Ոմն Տարոն Չախոյան, որ, պարզվում է, Նիկոլի աշխատակազմի ղեկավարի՝ Հարությունյան Արայիկի տեղակալն է, ֆեյսբուքյան գրառմամբ Թուրքիայի դրոշի թասիբն է պահել ու սուգ կապել, թե ինչու էին դիցուք դաշնակցականները տասնամյակներ շարունակ այրում թուրքերի դրոշը, իմաստը ո՞րն էր: Միաժամանակ հատկանշական է, որ Չախոյանը Թուրքիայի դրոշի այրումը նույնացրել է այս օրերին ընդդիմության կողմից ԱՀ դրոշի՝ երկրի տարբեր վայրերում, տարբեր բնակավայրերում ու քաղաքաներում տեղադրման հետ՝ վերջում եզրահանգելով. «Տնկած դրոշները ո՛չ մեր սպառազինությունն են ավելացնելու, ո՛չ էլ բանակցային գործընթացում որևէ բանով օգտակար են լինելու»։

Փաշինյան Նիկոլի շրջապատը՝ ջահել, թե ահել, թրաշված, թե անթրաշ, մեկ ընդհանուր գծով է աչքի ընկնում՝ թրքասիրությամբ շաղաղված հայատյացությամբ: Տվյալ երիտասարդի մտքի գոհարները ոչ այլ ինչ են, քան թրքական ֆաշիզմ՝ քողարկված կեղծ սրտացավությամբ: Բացի այդ՝ այստեղ կա ոչ միայն ատելություն՝ Արցախի դրոշի նկատմամբ (ակամա հիշում ես «Սասնա ծռերին»), այլև լկտի փորձ՝ վերջին պատերազմի պարտության մեղավոր հռչակելու ընդդիմությանը՝ հար և նման Բաբայան Սյամոյի անվերջ ֆռռացող թրեքին, որ պարբերաբար հնչում է լրագրողների հետ զրույցներում:

Հայրենի թրքասերները չեն կարողանում մարսել Արցախի դրոշի հայաստանյան հաղթարշավն՝ ի նշան հայոց երկրորդ պետականության հավերժության ու Արցախի պայքարի մշտնջենականության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել