Չնայած տևական ժամանակ է՝ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ է աշխատում, բայց երևանցիներն այդպս էլ չեն հասկանում՝ սա ինչ «ֆռուկտ» է: Շփոթմունքն ամեն անգամ է՛լ ավելի է խորանում,երբ հանրությունն ականատես կամ ականջալուր է դառնում սրա ելույթներին. օրինակ՝ Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ արտահայտվելով Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինության հիմնանորոգման շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ՝ Սարգսյանը կրկին անգամ ձև է թափել, թե հետևողական է իր աշխատանքում, մի «մառոզ» արել, թե նորմալ պետք է աշխատեն ու գլխառադ չանեն՝ սպառնալով «բանկային երաշխիքը շատ արագ քաշել»:
Սարգսյան Հրաչի «աքլորանալը» կարող է պայմանավորված լինել ապագա քաղաքապետի ընտրությունների հարցով: Միայն թե հարցն այն է, թե որքանո՞վ է նա իր ելույթներում ինքնագլուխ կամ ինքնաբուխ՝ հաշվի առնելով ներիշխանական որոշ նյուանսներ՝ պայմանավորված ասենք Ավինյան Տիկոյի անձով. Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական կուսակցության» ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը, և, բնականաբար, հենց նա է լինելու հիմնական ֆավորիտը՝ մեկը, որին, ինչպես հայտնի է, ատում է «ժողովրդի հայրը»՝ Խաչատուր Սուքիասյանը:

Հարց է ծագում՝ Սարգսյան Հրաչին Գռզո՞ն է հետնաբեմից ոգևորում՝ որպես Ավինյանին իրական այլընտրանքի՝ նման կերպ փորելով Տիկոյի տակը, թե՞ Ավինյանն այնպես է թաղել Գռզոյի քաղաքային հավակնությունները, որ այդ ամենն անիմաստ է դարձել: Ակնհայտ է, որ ժամանակին Անգլիայում ծրագրավորող աշխատած Ավինյանի ազդեցության մեծացումը չի կարող ձեռնտու լինել Գռզոյին՝ նկատի ունենալով ոչ վաղ անցյալի դառը փորձը:

Արանքում ո՞վ է շահում, այո, ինչ-որ «չուժոյ պախմել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել