Հայաստանում կրթության ոլորտում այդպես էլ չհանգուցալուծվող ու իր վերջը չգտնող կատավասիան շարունակվում է: Այս օրերին Ա.Չեխովի անվան դպրոցում կատարվողին զուգընթաց, երբ պարզվեց, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեցող ու դրա հիմքով Գռզոյի հետ աչքով աչք չունեցող Ավինյան Տիկոն է ուզում դպրոցը միջնորդավորված յուրացնել՝ այն, հակառակ դպրոցականների ու կոլեկտիվի կամքին, դարձնելով սեփական դասընկերոջ կողակցի դուքյանը, հիմա էլ գրեթե նմանատիպ խնդիր է առաջ եկել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում. դպրոցի տնօրենի ՔՊ-ական թեկնածուին ամեն գնով փորձում են առաջ մղել: Ըստ հավաստի տեղեկությունների՝ բանը հասել է ծնողական խորհրդի անդամների պարտադրված փոփոխությանը:
Հեղափոխությոնից գրեթե անմիջապես հետո իշխանական թիրախում հայտնվեցին դպրոցները. ամեն ինչ արեցին ու շարունակում են անել, որպեսզի թե՛ քաղաքային, թե՛ համայնքային դպրոցներում իրենց մարդիկ տնօրեններ նշանակվեն՝ անկախ ծնողների, աշակերտների կամ կոլեկտիվի կամքից ու տրամադրությունից: Ի դեպ՝ նույն բանին ականատես դարձանք նաև բուհերի հարցում. ԵՊՀ-ի ներկայիս սորոսական ռեկտորն էլ՝ վկա:

Ասել կուզի՝ Դումանյան Վահանն ու նրա տեղակալը՝ ասենք Ղազարյան Պետրոսի կինը, լծված են ոլորտը կատարելապես ՔՊ-ացնելուն՝ այն քանդելուն զուգահեռ: Օրինակ՝ էլեկտրոնային ատեստատների գովքն անելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե գոնե դպրոցներում «ջուր չպղտորեին»: Ընդ որում՝ սա անում է մի ուժ, որի պարագլուխը ժամանակին նախկիններին մեղադրում էր կրթօջախները կուսակցականացնելու մեջ:
Իրականում տարօինակ ոչինչ չկա. պարագլուխն անում է այն, ինչի դեմ ինքը խոսել է ու խոսելով՝ մարդ դարձել: Վահրամ Դումանյանի ոլորտը նույնպես չէր կարող բացառություն կազմել՝ հատկապես նկատի ունենալով այդ մարդու անսկզբունքայնությունը. փողը տուր, ինչ ուզում ես՝արա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել