Աշխարհի ամենատարօրինակ մարզադաշտերի ցանկում ընդգրկված են անսովոր դիզայնով, տարօրինակ տարածքներում կառուցված ու անհասկանալի էլեմենտներով մարզադաշտերը:

1.Սինգապուրի Մարինա ծովածոցում է գտնվում աշխարհի ամենամեծ լողացող մարզադաշտը: Դաշտն ամբողջությամբ պողպատից է, և փոքր ինչ հեռու` ցամաքի վրա, հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերով սրահն է, որը կարող է տեղավորել մինչև 30,000 մարդ:

1

1

2.Պորտուգալիայում գտնվող այս ֆուտբոլային մարզադաշտը կառուցելու համար անհրաժեշտ եղավ հեռացնել ժայռի մի մասը, ինչը ընդհանուր առմամբ 122 միլիոն դոլար արժեցավ: Խաղադաշտը հետաքրքիր ձևով լրացնում է այն շրջապատող բնական միջավայրը:

1

1

3.Բրազիլիայի Էկո-մարզադաշտը նույնպես կառուցված է բնության մեջ և դրա` հանդիսատեսի նստատեղերը հենց բլրի վրա են տեղադրված: Բետոն չի օգտագործվել. մարզադաշտի հիմնական մասը կառուցված է փայտի թափոնից:

1

1

4. Ճապոնիայում գտնվող Օսակա մարզադաշտը «Նանկայ Հոուքս» բեյսբոլի թիմի նախկին խաղադաշտն էր: Երբ թիմը տեղափոխվում է` լքելով մարզադաշտը, այս վայրում սկսում են տների օրինակներ կառուցել, մինչև որ 1998թ.-ին այն վերջնականապես քանդում են: Ժամանակին այն տեղավորում էր մինչև 31379 մարդ:

 1

1

4. Վենեսուելայի Կարակաս քաղաքում գտնվող Կոկոդրիլոս սպորտային զբոսայգի-մարզադաշտը բազմակի օգտագործման մարզադաշտ է: Այժմ այն օգտագործվում է ֆուտբոլային խաղեր անցկացնելու համար և տեղավորում է մինչև 3,000 մարդ: Մարզադաշտը գտնվում է հենց մայրուղու կողքին:

1

 1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել