Pastinfo.am-ը գրում է.
Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների և ռուս խաղաղապահների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, մեր աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաև օդ են կրակել։
«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2022/04/09/54oo358yy/1378208
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել