Ինչպես հայտնի է, ՍԴ-ում վիճարկվում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ կարգվելու սահմանադրականության հարցը: Ապրիլի 5-ին ներկայացվել էր ՍԴ որոշման նախագիծ՝ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելու մասին որոշումը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու վերաբերյալ, որը չի ընդունվել: Ավելին՝ ըստ հավաստի տեղեկությունների՝ գործով նոր զեկուցողի դերում հանդես եկող Արման Դիլանյանը հանձնարարել է աշխատակազմին ուսումնասիրել գործը կարճելու հնարավորությունները և ամեն գնով գործը կարճելու մասին որոշման նախագիծ ներկայացնել: Սահմանադրական դատարանը կարևորագույն մի կառույց է, որի գլխին վերջին չորս տարվա ընթացքում ինչ ասես,որ չեկավ. միայն Հրայր Թովմասյանի հետ կապված հայտնի պատմությունը բավարար է՝ պատկերացնելու այն ողջ «ռազմախը», որով մինչև օրս իշխանությունները շարունակում են սեփական կրկնկի տակ պահել ՀՀ արդարադատության համակրգն ու դրա ողնաշարը՝ ՍԴ-ն: Էկզոտիկ հանգստավայրերի ու երկրների մեծ սիրահարի գործը, փաստորեն, ամեն գնով ՍԴ-ում որոշ ընկերներ ջանում են պարտակել. առանց «լևի» մեթոդների պրակտիկորեն անհնար է դառնալու օերնքի շրջանակներում հիմնավորել Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ դառնալը: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ գործ ունենք ալենսիմոնյանական մաֆիայի հետ՝ ներդրված Սահմանադրական դատարանում: Չնայած ո՞վ է ասել,որ այդ մաֆիան միայն Սահմանադրական դատարանում է գործում. ողջ երկիրն է վերածվել ալենսիմոնյանների «կորտելի»: Ընդ որում՝ սա՝ այն դեպքում, երբ ալենսիմոնյանների թիմի առաջնորդը ժամանակին բուռն քաղաքական կարյերա էր անում կոռուպցիայի պախարակման քողի տակ՝ թիրախավորելով նաև դատարաններն ու կոնկրետ Սահմանադրական դատարանը: Կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում, թե՞ Քոչարյան Անդրանիկի (նրան փաղաքշաբար «Անդոն» են կոչում) ու «Գռզո» ձյձյայի կիպին պարտակելը ոչ թե կոռուպցիա է, այլ՝ հայրենասիրություն՝ պետական պարգևի արժանի: Բայց ոչինչ,կարևորը «Ապագա կա ապագա», և այդ ապագան Ալեն Սիմոնյանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել