Սուքիասյան Խաչատուրի երազանքը կարծես ի կատար է ածվում. ազերիներն ու հայերը,դրանց հետ էլ,բնականաբար, թուրքերն եղբայրանում են՝ այս անգամ արդեն եվրոպական երկնագույնի ներքո: Համենայն դեպս՝ դատելով Նիկոլի եվրոպական վոյաժների վերջնարդյունքից, որում գործնականում որևիցե իրական հայանպաստ կետ չկա, Սուքիասյանի՝ օրերս հայ-ազերիական եղբայրության մասին պատմած վարդագույն երազանքները տեսանելի ապագայում կարող են կատարվել, եթե, իհարկե, «շաբաթն ուրբաթից շուտ չգա»: Տխրահռչակ Գռզոն, հիշեցնենք, միառժամանակ առաջ հայտարարել էր. «…Եղբայր ազգեր կան, եղբայր պետություններ կան, եղբայրություն անենք, մենք իրենց համարցավանք, իրենք մեզ համար ցավան, ի՞նչ ենք ուզում, մեր հնարավորությունները գնահատե՞լ եք»։
Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ գնահատած կլինի իր հնարավորությունները՝ միայն թե ոչ թե Հայաստանի շահն առաջ տանելու, այլ Գռզոյի ու գռզոյազգիների՝ ազգամիջյան եղբայրության մասին պատկերացումները գործնականում կյանքի կոչելու:
Ա՛յ հենց այսպես էլ եղբայրանում ենք՝ գռզոյավարի ու կռքոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել