Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ այնտեղ են հուղարկավորված քաղաքական գործչի բարեկամները:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բոլոր ութ գումարումների Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։

Հատկանշական է, որ 2020-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Ժիրինովսկին անդրադարձել էր իր հուղարկավորմանը՝ նշելով իր համար նախընտրելի վայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել