Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:


Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել է, որ մեր երկրները, պահպանելով դրանց դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգանում են ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ուղղություններով, այլեւ մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ եւ կարեւոր դրական փոփոխություններ կան: Միջոցառմանը հնչել են հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ եւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել