Մինչ Երևանի Ազատության հրապարակում տեղի էր ունենում բազմահազարանոց հանրավաք, հիշեցի, որ ուղիղ 29 տարի առաջ՝ 1993թ. նույն այս օրը, հայկական ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Օմարի ռազմավարական նշանակության բարձունքը և հաղթական ավարտին հասցրին Քարվաճառ-Օմար օպերացիան... Իսկ դրանից ուղիղ 13 տարի անց՝ 2016թ. ապրիլի 5-ին՝ 4-օրյա համառ պաշտպանական մարտերից հետո՝ Արցախի պաշտպանության բանակը թշնամուն երկրորդ անգամ (առաջինը 1994-ի մայիսին էր) պարտադրեց զինադադար...
...Հիշում և մտածում եմ՝ ճակատագիր է, թե՞ չգիտակցված ընտրության արդյունք, որ փոխանակ այսօր հպարտանայինք տարներ առաջ հազարավոր նվիրյալների արյամբ ու հավատով կերտված մեր այդ ձեռքբերումներով, ստիպված ենք նորից ելնել պայքարի, բայց արդեն ոչ միայն արտաքին, այլև մեր հաղթանակները վաճառքի հանած ներքին թշնամու դեմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1468196720262996&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել