«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից վտարել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության շահերին: Այս պահին կա 25 հոգի,ցուցակը լրացնում ենք»,- ասել է նա։
Մադրիդում Ռուսաստանի դեսպան Յուրի Կորչագինը չկա այն ռուս դիվանագետների թվում, որոնք կարտաքսվեն Պիրենեյան թագավորությունից, ասել է Իսպանիայի արտգործնախարարը։
Ալբարեսն այս որոշումը կապել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



