Ռուսների ջեբը համառորեն փորձում են նոր «Սրեբրիննիցա» գցեն՝ Բուչայի «կոտորածի» տեսքով։ Ի թիվս այլ բաների, սա նշանակում է, որ կոլլեկտիվ արևմուտքը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը չունենա այլընտրանք, քան Ուկրաինան ծայրից ծայր գրավելը։
Ես հիմա անգամ չեմ էլ քննարկում այն, թե որքանով է կեղծված այդ կոտորածը։ Թերևս ասեմ, որ ինձ ավելի հավանական է թվում, որ սպանված քաղաքացիակնների զգալի մասը հենց ուկրաինական ստորաբաժանումների կողմից են մահապատժի ենթարկվել՝ մեղադրվելով թշնամու հետ կոլաբորացիա իրականացնելու մեջ։ Որքան էլ ցինիզմ լինի ասածումս, բայց մեծ պատկերի մեջ դա երկրորդական դետալ է։
Առաջանային դետալն այն է, թե ինչո՞ւ են ռուսներին դրդում, որ նահանջելու տեղ չունենան։ Ակնահայտ է, չէ՞, որ Պուտինը չի գնա որևէ սցենարի, որտեղ ինքը ռազմական հանցագործ կկարգվի ու կլինի պաշտոնական ուկրաինական կողմ, որը դա կպնդի։ Ուրեմն պետք է անի այնպես, որ չլինի այդպիսի ուկրաինական կողմ, իսկ դա նշանակում է, որ չպետք է լինի Ուկրաինա՝ այն սահմաններում և այն պետական համակարգով, որ առկա էր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1385826585226421&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել