ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Նա կալանավորված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել