1lurer.am-ը գրում է.
«Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել:
 
Հարց - Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
 
Պատասխան - Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի ունեցել, և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել