Հարավային Օսիայի Հանրապետությունը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մեր ճանապարհը, ժողովրդի ձգտումները: Մենք այս ճանապարհով ենք շարժվելու: Մոտ ապագայում մենք համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել