Բարի երեկո իմ հայ ժողովուրդ,իմ ազգ, իմ հետևորդներ։Ստիպված եմ այս վիճակում հիմա այս տեսանյութը հրապարակել։ Ուզում եմ ասել, որ իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում, մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք ողջ եմ։Կարծում եմ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել, բոլորիդ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք ,քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։Մի փոքր առողջական խնդիր ունեմ,կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է, և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։Ամուր կացեք։Ձեզ շատ սիրում եմ։