ՀՀ ԱԽ ի վերջին հայտարարությունը ,առ այն որ Ադրբեջանը գնում է իրավիճակի կտրուկ սրացմանը և միտումնավոր հրահրում է նոր պատերազմ Արցախի և Հայաստանի հանդեպ և այս կոնտեքստում ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը անհապաղ սկսել ադրբեջանցի հայասպանների հետ բանակցություններ «խաղաղ պայմանագրի» շուրջ, կարելի է դիտարկել այսպես - ՀՀ իշխանությունները «ուզած-չուզած» խոստովանեցին,որ երկու տարի «խաղաղության դարաշրջանի» մասին թրքահաճո բարբաջանքները բերեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակին այն համոզմունքի,որ մեզ կարելի է անպատիժ կոտորել,քանզի հայերը ուղղակի կորցրել են կապը իրականություն հետ և պատրաստ են ուրախ-ուրախ գոռգոռալով «Ապակա Կա» վազել թուրքական յաթաղանի ուղղությամբ։
Կրկնում եմ ևս մեկ անգամ , ստեղծված իրավիճակի մեջ մեղավոր են բոլոր նրանք ,որոնք կրկին խաբելով շուրջ բոլորին` հայերի մեջ մտցրեցին ինքնասպան «թուրքերի և ադրբեջանցիների հետ եղբայրանալու» կոնցեպտը։
Իրավիճակը իրականում ծանրագույն է։
Սա առանց չափազանցության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/995912877983980
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել