ՀՀԿ երիտթևի ռահվիրա ու երիտհանրապետականի քայլող մարմավորում հանդիսացող Կարեն Ավագյանը հերթական խիստ ինտելեկտուալ քաղաքական վերլուծությունն է արել՝ կապված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ակնկալվող ստորագրման հետ: Այս խրոխտ նախկին երրիտասարդը ոչ ավել, ոչ պակա հայտարարել է, որ տարածաշրջանում միայն մենք ենք, որ այն աստիճան զարգացել ենք ու ժողովրդավարացել, որ կարող ենք նման համաձայնագիր կնքել, իսկ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր կոշտ արձագանքին` մեծն պոլիտիկը հայտարարել է, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է ու ՀԱՊԿ դաշնակիցը, և ԵՄ-ի հետ ասոցացումը ոչ մի բանով չի խանգարում ՌԴ-ի շահերին:
Վերջից առաջ գանք. ուրեմն, ենթադրում եմ, որ Բժշկական համալսարանի քաղաքագիտական (քաղաքագիտական, որովհետև բժիշկ ավելի եմ դժվարանում պատկերացնել Ավագյանին, քան վայ-քաղաքական գործիչ ու քաղաքագետ) ֆակուլտետն ավարտած այս պոլիտիկը, ով շատ-շաատ Բազեում ոչ ֆորմաալ կրթություն ստացած լինի, այն էլ կասկածելի որակի ու բովանդակության, ուզում է համոզել ընթերցողին, որ հսկայական Ռուսաստանը՝ իր էքսպերտներով, անալիտիկ կենտրոններով ու քաղաքագետներով լավ չգիտեն, փոխարենը, մեր կիսագրագետների համահայկական ակումբը՝ ՀՀԿ-ն, գիտի... Ինչևիցե, ռուսների հերն էլ անիծած, վերադառնանք զուտ մեր խնդիրներին:
Ավագյանն ասում է, որ մենք ժողովրդավարության այնպիսի մի էտալոն ենք դարձել, որ ուղղակի ամոթ կլինի այդ համաձայնագիրը չկնքել ՀՀ-ի և ԵՄ-ի մեջ: Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ եթե մեզ մոտ իրոք ժողովրդավարություն լիներ, ապա ինքը՝ Կարեն Ավագյանը, հնարավորություն կունենար ընտրվել որպես ԱԺ պատգամավոր, միայն եթե միակ ընտրողը իր ընտրատարածքում հենց ինքը լիներ... Շեղվեցի... Ուզում եմ հարց տալ Ավագյանին, նրա կուսակիցներին ու բոլոր նրաանց, ովքեր փրփուրը բերաններին պաշտպանում են ասոցացման պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական մեր ուղղվածությունը ու տարբեր տեսակի ճառեր են կարդում.
Պարոնայք, եթե այդ համաձայնագիրն այդ աստիճան ցանկալի է մեզ համար, ապա ինչո՞ւ եք մինչև հիմա դրա տեքստը գաղտնի պահում, թե՞ վախենում եք` ժողովուրդը էյֆորիայի մեջ ընկնի ու վատանա..



