Թարգմանում եմ պաշտոնական լեզվից. ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր հետ չեն քաշվել ու Քարագլուխ ռազմավակարան բարձրունքում են։
Սա՝ ռուսական կողմից հայտարարությունից շուրջ 48 ժամ հետո առկա իրականություն է։
Ի՞նչ է անում ռուսական կողմը, բացի ստեղի սատելիտների ու տեղեկատվական դիվերսանտների կողմից տարբեր հիմարությունները տարածելուց, որ իբր Արայիկն ու Աբազը 4 օր առաջ Շուշի են եղել, իբր ՊԲ-ն՝ ռուսներին չզգուշացնեով, զորքերը հետ են քաշել և այլն։ Առայժմ՝ ՈՉԻՆՉ։
Մեզ հարցնում են, թե մենք ի՞նչ ենք առաջարկում էս իրավիճակում։ Եվս մի անգամ պատասխանում եմ. առաջարկում ենք ու անում ենք այն, որ ռուսները չեն կարողանալու չկատարեն իրենց պարտականությունը ու խնդիր չունենան։ Չեն կարողանալու բարձրունքը (Փառուխի հետ, թե առանց Փառուխի) հանձնեն ադրբեջանցիքին ու մեր ջեբը քցեն։ Ադրբեջանցիների այս առաջխաղացումը հնարավոր է եղել առնվազն խաղաղապահների թողատվությամբ, իսկ եթե շարունակվի էս տեղեկատվական շուլլեռությունը, ապա կարելի է պնդել, որ ոչ միայն թողատվության խնդիր է, այլև չարամիտ դիտավորությամբ կազմակերպման և իրագործման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1381437438998669&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել