Pastinfo.am-ը գրում է.
Արցախի Մարտունու շրջանի սահմանամերձ հատվածում իրադրությունը հանգիստ է, ներկա պահին կուտակումներ չկան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։
«Նոր եմ եկել Թաղավարդից, Կարմիր Շուկայից․ ոչ մի շարժ չկա այնտեղ։ Այդ հատվածում կուտակումների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Զարգարյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2022/03/25/nm92u2rgu/1370227
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել