Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի կառավարությանը հետևյալ կոչն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիստերիայի պատճառներ չկան։ Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով թեման»
Սա պետք է հետևյալ կերպ ՛՛թարգմանել՛՛, Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ՊՆ-ի հետ, ստեղծված հատուկ կապի միջոցով, համաձայնեցված գործողություններ է կատարում ՛՛տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը՛՛ ու Հայաստանի կառավարությունն ՛՛միջազգային հանրությանն՛՛, իսկ իրականում Հայաստանի հանրության մոտ ՛՛հիստերիա՛՛ է անում, այդ փաստը թագցնելու համար:
Այսինքն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Հայաստանի կառավարությունը Հայաստանի հանրությանը ապակողմնորոշում է, թագցնելու համար, որ այդ քայլերը փոխհամաձայնեցված են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել