Առանց երկար բարակի վերլուծության․
Ադրբեջանական կողմը պահանջել է գյուղերը(խոսքը մի քանիսի մասին է)։
Հայկական կողմը ամենաբարձր մակարդակով չի մերժել։
Ռուսական կողմը վերոնշյալի հիմքով չեզոքություն է պահել։
Հ․Գ․ հանձնման այս գործընթացը դեռ որոշակի շարունակություն ունենալու է նաև որոշ այլ բնակավայրերի մասով։
Ու քանի որ մեծ հաշվով բոլորը թքած ունեն տեղի ունեցողի վրա իրականում, ու իրական պայքարի զահլա, հավես չկա, կան հազար ու մի պատճառաբանություններ, այս գործելաձև աշխատելու է անգամ այն պարագայում, երբ հայկական ու ադրբեջանական կողմերը որոշեն արագի մեջ 5-կետանոց հաշտության պայմանագիր արագ կնքեն․ դա, սակայն, պայմանագրի այս տեսքով, կձախողվի արդեն դրսից։
Ու, ի դեպ, պայմանավորվածությունը այս ուղղությամբ կայացած է եղել արդեն մոտավոր 10-14 օր առաջ։
Հայաստանը ու հայ ժողովուրդը փաստորեն իրեն պաշտոնապես հռչակել է որբի գլուխ, և ով ցանկանում է այն խուզում է իր շահերին համապատասխան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221562568359164
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել