Ժամանակին երկու հարևաններ կային: Եկավ ձմեռը, ձյուն տեղաց: Առաջին հարևանը բահը ձեռքին ելավ տան առաջ լցված ձյունը մաքրելու: Քանի դեռ ճանապարհի ձյունն էր մաքրում, նայեց, թե ինչն ինչոց է հարևանի մոտ: Իսկ հարևանի մոտ մաս-մաքուր ճանապարհ է: Հաջորդ առավոտ դարձյալ ձյուն տեղաց: Առաջին հարևանը կես ժամ շուտ ելավ, անցավ աշխատանքի, նայում է` իսկ հարևանի ճանապարհն արդեն մաքրված է: Երրորդ օրը մինչև ծունկը ձյուն մաղեց: Հարևանն էլ ավելի վաղ զարթնեց, ելավ կարգի բերելու: Իսկ հարևանի ճանապարհն ուղիղ է, ուղիղ` պարզապես հրաշք: Այդ օրը նրանք հանդիպեցին փողոցում, դեսից-դենից խոսեցին, և ահա առաջին հարևանը հենց էնպես հարցնում է.
– Լսիր, հարևան, իսկ դու ե՞րբ ես հասցնում տան առաջ եղած ձյունը մաքրել:
Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, իսկ հետո ծիծաղեց.
– Դե ես այն երբեք չեմ մաքրում, պարզապես ինձ մոտ միշտ ընկերներ են գալիս:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/4637
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել