Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվական շտաբը տեղեկություն էր տարածել ադրբեջանցիների առաջխաղացման մասին՝ նշելով, որ բնակիչները տարհանվել են։

Ավելի ուշ Փառուխի գյուղապետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները գրավել են գյուղը, սակայն կրակոցներ չեն հնչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել