Այս պահին հայ-ադրբեջանական հակամարտությունը ունի երեք կողմ: Դա բուն հակամարտող կողմերն են ու Ռուսաստանը, որը իբր թե խաղաղապահ առաքելություն է իրականացնում:
Շրջանառվող լուրերի համաձայն մի կողմը անջատել է մյուս կողմի գազը: Փաստն այն է, որ գազ իրոք չկա: Կա խնդիր, որը աստիճանաբար վերածվում է հումանիտար ճգնաժամի: Բնական է, որ անհրաժեշտ է լուծում փնտրել:
Լուծումներից մեկն օրինակ` Ադրբեջանին դիմելն է: Ես կարծում եմ, որ սա անիմաստ է ու հակառակ էֆեկտն է ունենալու, և ինչքան հասկանում եմ, հետս մեծ մասդ համաձայն է:
Երկրորդ տարբերակը հայկական կողմին դիմելն է, մասնավորապես` պաշտոնական Երևանին: Ես վստահ եմ, որ սա էլ է անիմաստ, բայց արի ու տես, որ լիքը մարդ, փոխարենը խնդրի լուծում ման գա, ընկել ա քայլառաստների հետևից` հերթական շոույի ակնկալիքով: Ստացվում է, որ գազի անջատումից տաքացողներ այնուամենայնիվ կան ու դրանք հիմնականում Երևանում են նստած, թեպետ Ստեփանակերտում էլ նման ծաղրածուները քիչ չեն:
Կա երրորդ տարբերակը, որը, չգիտես ինչու, ոչ մեկի մտքով չի անցնում: Ոչ մեկ չի ֆայմում մի հարցում ուղարկի ՌԴ դեսպանատուն, կամ խաղաղապահների հրամ կազմին, կամ շարքային մի ռուս զինվորի: Էլ չեմ ասում քաղաքական ամբիոնից հարց բարձրացնի եռակողմ համաձայնագրի պարտականությունները կատարելու մասին:
Կա նաև Ֆրանսիան, որ փորձում է դառնալ հակամարտության չորրորդ կողմ, բայց ամեն անգամ, երբ ինչ-որ քայլ է ձեռնարկում, էս անտեր գազն անջատվում է... երկրորդ անգամ գազն անջատվեց էն պահին, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը նորից պիտի հանդիպեն... Բրյուսելում: Սա երևի զուգադիպություն է, ընդ որում թվով երկրորդը:
Ենթադրենք ադրբեջանցիք իրոք տենց միանձնյա անջատել են գազը: Դե փիս մարդիկ են` ստոր, նենգ բաներ են անում: Սա հասկացանք: Լավ, բա էն հայը, որը էս ամենը փորձում ա կոծկել, ռուսներին հարվածից հեռու պահել ու մի քանի աչոկ էլ հավաքել, դա ո՞վ ա իր էությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10166021419905501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել