Չեմ ուզում որևէ մեկին արդարացնել, որևէ մեկին էլ մեղադրել, բայց այսօրվա ոստիկանության աշխատանքը իմ ենթագիտակցության մեջ արմատավորեց, որ ցանկացած պահին կարող է կրկնվել մարտի 1-ը: Այն ժամանակ էլ ոստիկանությունը անում էր այն, ինչ հրամայում էր քրեօլիգարխական համակարգը, հիմա էլ կատարում է այն, ինչ ասում են չինովնիկները: Երբեւէ չեմ նկատել, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված անկախ գերատեսչություն է: Կներեք, պարոնայք ոստիկաններ, ասում են` գյուղ չկա, որ շուն չլինի, սակայն այսօրվա ձեր աշխատանքները ապացուցեցին, որ ձեր գերատեսչությունում շատերը անասուն են: Եթե կարող է կարմիր բերետավոր արարածը աղջկան ասել «քեզ տանելու եմ բաժին ծծ....», ու դրան լուռ ու մունջ վերաբերվեն կողակից գործընկերները, կամ ոստիկանության լակոտը կարող է աղջնակի վիզը շուրթերով շոյել իբրև ուզում է նրան դուրս հանել ճանապարհից, մեզ բան չի մնում, քան ասել` ԱՆԱՍՈւՆ: Ձեր «օրինական» գործողությունները շատ անգամ են ապացուցվել, ինչպես մարտի մեկին, այնպես էլ վերջերս կարողացաք ցույց տալ, թե որքան ուժեղ եք՝ խմբով, մահակներով, զենքերով, հատուկ մեքենաներով, բայց թույլ՝ մարդկային բոլոր արժանիքներով: Եթե կարող եք չհարգել 70-ն անց կնոջը և տապալել գետնին անօրինության դեմ բողոքելու կամ իբրև թե «հասարակական կարգը» խախտելու համար, ապա այդտեղ որևէ տղամարդկություն լինել չի կարող: Ես դեմ չեմ ոստիկանական համակարգին, իհարկե կան շնորհքով ոստիկաններ, ովքեր նույնիսկ չեն էլ ցանկանում դուրս գալ հասարակության դեմ: Սակայն հասարակական կարգը պահպանել կարող եք առանց հայհոյանքների, մեծին հարգելով, առանց իգական սեռերի բռնության և վիզները շոյելու: Կարող եք, բայց չեն անում ձեր համակարգի այն ստոր ներկայացուցիչները, որոնց որպես ստահակ բերել քցել եք ոստիկանության համակարգ` ժողովրդին ոչնչացնելու համար: Եթե արդար եք և իրավապահ, ինչու՞ ոստիկանը չի ներկայանում քաղաքացուն, ինչու՞ է թույլ տալիս քաղաքացիական հագուստով անձը կատարել նույն բռնի գործողությունը, ինչ ոստիկաներն են (որ ոստիկանության օրինախախտ ներակայացուցիչ է, դրա՞ համար), կամ ինչու՞ ոստիկանությունը բանավոր բողոքը չի ընդունում որպես հանցավորության մասին հայտարարություն: Մի՞թե թվարկածներս օրենքով ամրագրված չեն...


ՀՈՎՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել