Թուրք-ադրբեջանական ֆաշիստական ռեժիմը շարունակում է լայնածավալ աշխատանքները միջազգային դիվանագիտական ճակատում,որոնք միտված են լեգալւզացնել Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան։
Այս անգամ օկուպացված հայկական Շուշիում ադրբեջանցիները անցկացրեցին ինչ որ հերթական հավաքույթ,սակայն մասնակիցների ցանկում ներկայացված են ՄԱԿ ի ներկայացուցիչները։
Այսինքն,ՄԱԿ ը իր փաստացի մասնակցությամբ հաստատեց ,որ թքած ունի հումանիտար և մարդկային բոլոր կանոններին և պատրսատ է սատարել հայասպան բռնապետների հանցագործություններին։
Ես բնավ զարմացած չեմ,պարզապես ուզում եմ կրկին ուշադրություն դարձնել ,որ հայերի բոլոր հույսերը "միջազգային հանրության" մասով անհիմն են և ապարդյուն։
Ասեմ ավելին ,Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են ուղիղ պատասխանատվություն այս աննորմալ իրավիճակի ձեւավորման մեջ,քանզի իրենց թրքահաճո և ադրբեջանամետ դիրքորոշումը Արցախի վերաբերյալ բերում է այսպիսի հակահայկական գործընթացների խորացմանը։
Չի լինելու լիարժեք խաղաղություն մինչև չվերականգնվի Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը,իսկ ով պնդում է հակառակը կամ ծայրահեղ անգրագետ է ,կամ ուղիղ թուրք է , կամ քողարկված դավաճան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/989783988596869
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել