Lurer.com-ը գրում է.

Խարկովում հրետակոծության հետեւանքով «Բարաբաշովո»-ի շուկայում հրդեհ է բռնկվել, հայտնում է Суспільне-ը։

Ըստ տեղեկությունների՝ այրվում են առևտրի կենտրոնները։ Հրդեհի վայրի մոտ հայտնաբերվել են «Գրադ» բազմակի արձակման հրթիռային համակարգի արկեր, Խարկովի երկինքը պատվել է սև ծխով։

«Հրդեհը մարելիս հակառակորդը կրկին կրակել է, որի ընթացքում 2 փրկարար ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Նրանք անմիջապես ուղարկվել են բուժհաստատություն։ Հոսպիտալացման ժամանակ փրկարարներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է»,- ասված է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել