Armenpress.am-ը գրում է․

Ամերիկյան Qualcomm Inc.-ը՝ աշխարհում կիսահաղորդիչների բաղադրիչների խոշորագույն արտադրողներից մեկը, դադարեցրել Է իր արտադրանքի վաճառքները ռուսաստանյան ընկերություններին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը հայտարարել Է Twitter-ում՝ ի պատասխան Ուկրաինայի վարչապետ Միխայիլ Ֆյոդորովի կոչի, որը վերաբերում Է բոլոր գործառնությունների ու մատակարարումների դադարեցմանը ՌԴ-ին:

Ուկրաինայի նախարարը Qualcomm-ին հանդիմանել Է այն բանում, որ նրա արտադրանքն առաջվա պես հասանելի Է Ռուսաստանում: Ընկերությունը Ֆյոդորովին պատասխանել Է, որ «դա ճիշտ չԷ»: «Մենք դադարեցրել ենք վաճառքը ռուսաստանյան ընկերություններին եւ պահպանում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցները»,-ասվում Է Qualcomm-ի Twitter-ում:

Բացի այդ, ընկերությունը հայտարարել Է, որ «ուղղակի նվիրատվություններ Է արել հումանիտար կազմակերպություններին» եւ Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման կոչ Է արել:

Ավելի վաղ ԱՄՆ-ը սահմանափակել Էր «կիսահաղորդիչների, համակարգիչների, հեռահաղորդակցությունների, տեղեկատվական անվտանգության սարքավորման, լազերների եւ սենսորների Ռուսաստան արտահանումը՝ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության պատճառով: Ռուսաստան կիսահաղորդիչներ արտահանելու արգելքին միացել Է Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել