Միջանկյալ․․․
Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը հայկական կողմի և հատկապես ՀՀ գործող վարչապետի համար անհատապես ընդունելի են, սակայն այստեղ կա մեկ շատ մեծ ու կարևոր հանգամանք․
դրանք ստորագրելուց հետո իշխանազրկման հնարավորություն այնուամենայնիվ կա, ու արդեն մոտ մեկ տարի տարբեր մայրաքաղաքներում նա այդ խնդիրն է ցանկանում լուծել։
Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում, Անկարայում նա ցանկանում է հստակ ու հիմնավոր երաշխիքներ ու հավաստիացումներ ստանալ, որ ստորագրելուց հետո այդ մայրաքաղաքներից որևէ մեկը խնդիր չի դնի իր առջև փոխելու սրան։ Նա անվտանգության երաշխիքներ է ցանկանում ստանալ, որ ինքը այդ ամնեից հետո կմնա, իր մասով խոսք տալով շարունակել օտարների շահերի սպասարկումը։
Դա է այսօրվա ու վերջին մեկ ու կես տարվա սրա հիմնական օրակարգը։
Այ դրա համար է նա Փարիզից գալիս ու ադրբեջնական կողմի՝ փաստաթուղթը դաշտ գցելուց հետո, արագ կապվում Բլինկենի հետ, իհարկե հասկանալով, որ առաջիկայում այց ունի Մոսկվա։
Իսկ Բաքուն դա լավ հասկանում է ու հասկանում է նաև ռուսների զբաղվածությունը ու ցանկանում է բացված հնարավորության պատուհանից օգտվել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221523634985854
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել