ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունն ահազանգ է ստացել Գյումրու  Ալեք Մանուկյան փողոցի շինություններից մեկում տեղադրված ռումբի մասին:

Մարդիկ են տարհանվել ինչպես այդ շենքից, այնպես էլ հարակից բնակելի և գրասենյակային շենքերից:

Նշենք, որ այդ փողոցում է գտնվում նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:

Դեպքի վայրում են փրկարարները:  Տեղում աշխատում են ՇՄ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել