Հայաստանի Հանրապետության ամենա «դուխով» իշխանությունները տենց ել խիզախություն չունեցան հրապարակել «խաղաղության պայմանագրի» նախապայմանները,որոնք իրենց դեմ դրել է հայասպան ֆաշիստական Ադրբեջանը։
Իրենց փոխարեն ադրբեջանական ԱԳՆ-ն հրապարակեց հինգ կետերից բաղկացած նախապայմանների ցանկը։
Հայկական կողմի վախվորած լռությունը հասկանալի է, քանզի ադրբեջանական նախապայմանները փաստացի նշանակում են,որ Հայաստանը անվերապահորեն ընդունում է 44 օրվա պետերազմի արդյունքները և ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ համաձայնվում է ,որ Արցախը հայտնվի ադրբեջանական տիրապետության տակ։
Առանց չափազանցություն կարելի է արձանագրել,որ ադրբեջանական կողմի առաջարկվող նախապայմանները նշանակում են ,որ մեզ առաջարկվում է վերջնական կապիտուլյացիա,որը ի դեպ չի նշանակում ,որ Հայաստանի մասնատման վտանգը ապագայում չեզոքացվումը է, ես կասեի ուղիղ հակառակը։
Դուք հասկանում եք ուրեն սրանք մեզ բերել։
Ստորեւ ադրբեջանցիների կողմից առաջարկվող նոր կապիտուլյացիոն/իբր «խաղաղություն» համաձայնագրի կետերը։
Դատեք ինքներդ։
...
Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների, քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրարից տարածքային հավակնությունների եւ պահանջների բացակայության մասին եւ իրավականորեն պարտավորությունների ստանձնում, որ ապագայում նման հավակնություններ չեն ներկայացվի։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում անվտանգության սպառնալիքներից զերծ մնալու հանձնառության ստանձնում, մեկմեկու քաղաքական անկախության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուժի կամ դրա սպառնալիքի եւ այլ գործողությունների բացառում, որոնք անհապատեղելի են ՄԱԿ Կանոնադրության նպատակների հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտի եւ կոմունիկացիների բացում, այլ համապատասխան կոմունիկացիաների եւ համագործակցության հաստատում այլ ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
...
Ապագա Կա`...վայելեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/987168945525040
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել