168.am-ը գրում է․
Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան տարհանվածների թիվը գերազանցել է 220 հազարը: Մարտի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներում։ «Մարտի 11-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության սահմանն է հատել գրեթե 222 հազար մարդ, այդ թվում ավելի քան 50 հազար երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Փետրվարի 18-ից 193 հազարից ավելի մարդ է Ռուսաստան է ժամանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից (ԼԺՀ), երբ այդ հանրապետությունների իշխանությունները տարհանում են հայտարարել: Շուրջ 30 հազար մարդ է կարողացել մեկնել Ուկրաինայից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի անցակետերով: Գործակալության աղբյուրը ճշտել է, որ Ռուսաստան տարհանվածներից ավելի քան 50 հազարը ՌԴ-ի քաղաքացիներ են, մնացածները՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի եւ այլ պետությունների քաղաքացիներր: