News.am-ը գրում է.
Միջազգային հարաբերություններում ես առաջնոդվելու եմ այն ծրագրով, որը ընդունել է Կառավարությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատուրյանը։
«ՀՀ նախագահը որևիցե կերպ կաշկանդված չէ քաղաքական սեկտորի և առհասարակ քաղաքական ուժերի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ նախագահի, հատկապես արտաքին քաղաքականությունը պետք է ինքնուրույն լինի և համահունչ չլինի կառավարության արտաքին քաղաքականությանը»,– ասաց նախագահը։
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, Խաչատուրյանը պատասխանեց․
«Հա, հետո ինչ, ոչինչ, որևէ մեկը, այդ թվում Ադրբեջանը, պետք չպետք է շեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պետք է պաշտպանվենք և պաշտպանվելով ասենք, որ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»,– ասաց Վահագն Խաչատուրյանը։