Tert.am-ը գրում է․

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում գերի է ընկել 250-300 ռուս ժամկետային զինծառայող։ Այս մասին նախօրեին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Առնվազն 250-300-ն են, միայն ժամկետային զինծառայողներ են, այսօր հերթական ասուլիսն են տվել Կիևում, շատ հետաքրքիր բաներ են պատմել»,- ասել է Արեստովիչը։

Ըստ նրա՝ «խոսքը 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գերի վերցրած ժամկետային զինծառայող-հետախույզների մասին է, որոնք նախկինում կռվել են Սիրիայում, և խաղաղապահների մասին, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում և կռվել Դոնբասում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել