Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։
«Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գոհունակությամբ ենք ընդունել։ Նման փոխադարձ քայլերը կնպասեն երկու երկրի միջև երկխոսության աճին և մբողջական կարգավորմանը, վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հաստատել էր, որ Միրզոյանն ընդունել է թուրքական կողմի հրավերն ու մարտի 11-13-ին կմեկնի Թուրքիա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



