Ռուսաստանի հիմնական խնդիրրը, որ կա ու պահպանվում է ո՛չ պատժամիջոցներն են, որոնք իրոք ցավոտ են ու իրոք աննախադեպ են, ո՛չ ներքաղաքականն են, որովհետև ներքին քաղաքական ընդդիմություն այնտեղ չկա ու դեռ չի էլ կարող լինել, ո՛չ ռազմական են, որտեղ, հանուն արդարության, հաջողություններն ավելի շատ են, քան անհաջողությունները։
Ռուսաստանի հիմնական խնդիրը արդեն 30 տարի է նույնն է՝ գաղափարախոսության, ազգային գաղափարի բացակայությունն է։ Ու հենց սրա պատճառով է, որ այս պատերազմը ո՛չ Ռուսաստանի ներսում է կարողանում հայրենասիրական ցունամի անել, ոչ էլ Ուկրաինայում են կարողանում տեղի ռուսախոս ու չռուսախոս բնակչությանը էական մասշտաբներով դեպի իրենց կողմ ներգրավել։
Ու եթե էս գորդիան հանգույցը Ռուսաստանը չկտրի, ապա անկախ բուն ռազմական գործողությունների ընթացքից ու արդյունքից (ես վստահ եմ, որ Ուկրաինան ծայրից ծայր գրավելու են ու դա անելու են առանց որևէ կատաստրոֆիկ կորուստների), ապա Ռուսաստանը կկործանվի, արդեն թվարկածս մյուս գործոնների ծանրության տակ։
Էդ ազգային գաղափար ասվածն էլ տենց բարդ բան չի ձևակերպելը։ Պետք է պարզապես երկու հարցի հստակ ու հոդաբաշխ պատասխան տալ. «Ո՞վ ենք մենք։ Ո՞ւր ենք գնում։»։ Մնացած բոլոր հարցերը այս երկուսի ածանցյալներն են։ Ու հա՛, ձևակերպելը քիչ է, պետք է առաջին հերթին պետական մակարդակով համապատասխանել էդ ձևակերպածիդ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1368938400248573&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել