Armenpress.am-ը գրում է․
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինվորականների ձեռքի տակ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Կիևը մարտին հարձակում է նախապատրաստել Դոնբասում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հատուկ ռազմական օպերացիայի անցկացման ընթացքում ՌԴ զինծառայողների ձեռքի տակ են ընկել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթեր: «Այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Կիևը 2022 թվականի մարտին Դոնբասում հարձակվողական օպերացիա են նախապատրաստել»,- ասել է Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է այդ փաստաթղթերը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1077395.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



