Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատին ուղղված ուղերձում հստակ նշել է Ուկրաինայի առաջնահերթությունները Ռուսաստանի հետ պատերազմում։ Այդ մասին հայտնում է  РБК-Украина-ն՝ երկրի ղեկավարի ելույթին հղումով։

Նախագահը հայտարարել է ուկրաինացիների պատրաստակամության մասին՝ «պայքարելու ագրեսորի դեմ մինչև հաղթական ավարտ»։ Նա նաև հույս է հայտնել, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Չենք հանձնվելու և չենք պարտվելու, գնալու ենք մինչև վերջ, կռվելու ենք ծովերում, օդում ենք կռվելու: Մենք կպաշտպանենք մեր հողը, ինչ գնով էլ լինի: Մենք պայքարելու ենք դաշտերում, անտառներում, ափերին, քաղաքներում և գյուղերում, փողոցներում… Մենք կպայքարենք ամենուր և չենք հանձնվի։ Իհարկե, ձեր օգնությամբ, քաղաքակրթությամբ, ձեր աջակցությամբ, ինչի համար մենք երախտապարտ ենք և ինչի վրա հույս ենք դնում»,- ասել է Զելենսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել