Փորձագետները կազմել են աշխարհի ամենաթանկ և հետաքրքիր ռեստորանների հնգյակը՝ հիմնվելով հեղինակավոր ռեստորանների վարկանիշների վրա: Այս մասին հայտնում է Ukrinform պորտալը: 

5-րդ տեղում է ֆրանսիական French Laundry («Ֆրանսիական լվացքատուն») ռեստորանը, որը գտնվում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Յանթվիլ քաղաքում: Հաստատության անունը պայմանավորված է այդ շենքում անցած դարի 20-ականներին ֆրանսիական լվացքատան գոյությամբ: Այնտեղ ընթրիքի միջին արժեքը 270 դոլար է: Ռեստորանում չափաբաժինները կարելի է «մանրադիտակային» անվանել: Դրանով իսկ ընդգծվում է յուրաքանչյուր կերակրատեսակի էլիտարությունը, եզակիությունն ու գեղագիտական արժեքը: 

4-րդ տեղում է Ithaa ստորջրյա ռեստորանը, որը գտնվում է Մալդիվներում՝ 5 մետր խորությամբ: Հաստատության թափանցիկ տանիքն այցելուների համար ապահովում է ստորջրյա աշխարհի գեղեցիկ համայնապատկեր: 14 տեղանոց ռեստորանում ընթրիքի միջին արժեքը կազում է 300 դոլար:

3-րդ տեղում է իտալական Solo per due ռեստորանը, որը գտնվում է Հռոմից 70 կմ հեռավորութան վրա գտնվող Սաբինա բնակավայրում, համարվում է ամենափոքրն աշխարհում և հայտնվել է վարկանիշի երրորդ հորիզոնականում: Այն նախատեսված է երկու հոգու (սիրահարների) համար։ Ընթրիքի միջին արժեքն այստեղ կազմում է 318 դոլար:

2-րդ տեղում ճապոնական Aragawa ռեստորանն է Տոկիոյում, որը հայտնի է իր տապակած մսով: Տավարի «մարմարե» տեսակի միսը (ստացվում է Վագիու տեսակի ճապոնական կովերից), որը մատուցվում է այնտեղ, համարվում է լավագույնն աշխարհում: Այնտեղ 6 սեղան կա, իսկ մենյուն ընգրկում է 10-ից քիչ տեսակի կերակրատեսակներ:

Նշենք, որ այդ կովերը սնվում են հատուկ խոտաբույսերով, ենթարկվում են ամենօրյա մերսման, իսկ դրանց մորթելիս կիրառվում է հնագույն «կոբե» տեխնոլոգիան։ Այդ իսկ պատճառով մսի 200 գրամանոց կտորը 100 դոլար արժե: Այն պատրաստվում է միայն աղով ու պղպեղով՝ առանց այլ համեմունքների: Ընթրիքի միջին արժեքը կազմում է 368 դոլար:

Աշխարհի ամենաթանկ ռեստորանը գտնվում է Նյու Յորքի կենտրոնում և կոչվում է Masa: Այստեղ ավագ խոհարարն անձամբ է մատուցում յուրաքանչյուր այցելուի պատվերը: Հաստատությունում միաժամանակ կարող է գտնվել 26 այցելու: Այստեղ շեշտը դրվում է ճապոնական խոհանոցի վրա, բոլոր կերակրատեսակների համար ծովամթերքները բերվում են Ճապոնիայից: Ընթրիքի միջին արժեքը 450 դոլար է: Նման բարձր արժեքի գաղտնիքը կերակրատեսակների հազվագյուտ բաղադրիչներն են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել