Tert.am-ը գրում է.
Եվրոպական միության մի քանի երկրներ դեմ են արտահայտվել, որ այս շաբաթ Ուկրաինային տրվի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ, հաղորդում է Bloomberg-ը:
Գերմանիան, Նիդեռլանդները և մյուսները ցանկանում են, որ ԵՄ գործադիր մարմինը նախքան քաղաքական որոշում կայացնելը իր կարծիքը ներկայացնի անդամակցության գործընթացին Ուկրաինայի պատրաստակամության վերաբերյալ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դիվանագետներից մեկն ասել է, որ այդ երկրները ցանկանում են կենտրոնանալ Ուկրաինային գործնական աջակցություն ցուցաբերելու և պատերազմը դադարեցնելու վրա, այլ ոչ թե սկսելու գործընթաց, որը կարող է տևել առնվազն մեկ տասնամյակ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/03/07/eu/3774071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել