«Խաղաղության դարաշրջանը» շարունակում է իր թրքահաճո երթը հայկական արյան միջով ։
Այսօր տեղեկություն տարածվեց ,որ Երասխի ուղղությամբ թուրք֊ադրբեջանական տեռորիստների զինված խմբավորումների կողմից գնդակոծվել են հայկական դիրքերը,որի հետևանքով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։
Դրան գումարած հետևողականորեն թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը լարում են իրավիճակը Արցախում։
Իհարկե՛ թուրք֊ադրբեջանական տանդեմի կողմից հայկական ուղղությամբ լարվածության գեներացումը առավել քան կանխատեսելի էր ռուս֊ուկրաինական իրադարձությունների ֆոնին,սակայն չեմ դադարում զարմանալ, թե ինչպես հայկական իշխանությունները հրաժարվում են հասկանալ միայն մի բան֊Իրենց վարած պարտվողական քաղաքականությունը չի բերի խաղաղություն հաստատմանը ,այլ հակառակը՛ երաշխավորված բերելու է նոր պատերազմ։
Ես չեմ հասկանում ,էս մարդիկ իրականում չե՞ն հասկանում ,թե հասկանալով բոլորիս նետում են թուրքի երախը։
Եթե ցանկանում եք հասկանալ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած ոչ ադեկվատ քաղաքականության հակապետական և ապազգային աբսուրդի խորությունը ,ապա պետք չէ ինչ որ երկար բարակ վերլուծություններ անել ,այլ պարզապես համեմատել հայկական և թուրք֊ադրբեջանական կողմերի վարած քաղաքականության տրամաբանությունը։
Ես իրականում չեմ հասկանում ,թուրքերը և ադրբեջանցիները իրանց հակահայկական քաղաքականությունից ավել ինչ՞ պետք է անեն ,որ ի վերջո մենք բոլորս հասկանանք մի պարզ իրողություն ֊որքան մենք փորձում ենք թուրքերից և ադրբեջանցիներից խնդրել,աղաչել,մուրալ «խաղաղություն» ,այդքան ավելի տեսանելի կդառնա նոր պատերազմի հավանականությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/982852105956724
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել