Սոցիալական մեդիայի TikTok հավելվածը ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում՝ կեղծ լուրերի մասին օրենքի պատճառով։ Այս մասին ասվում է TikTok-ի թվիթերյան գրառման մեջ։

«Ռուսաստանում «կեղծ լուրերի» մասին նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակության տարածումը մեր տեսածառայության համար, մինչ այս կդիտարկենք այս օրենքի հետևանքները: Ներծրագրային հաղորդագրությունների մեր ծառայության վրա սա չի ազդի»,-գրված է հաղորդագրությունում:

Ընկերությունը խոստացել է, որ կշարունակի գնահատել Ռուսաստանում փոփոխվող հանգամանքները՝ որոշելու, թե երբ ծառայությունը կարող է ամբողջությամբ վերսկսել իր աշխատանքը՝ անվտանգությունը դարձնելով ընկերության առաջնահերթությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել