168.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գնահատականներով ՌԴ-ի ռազմական օպերացիայի մեկնարկից ի վեր Ուկրաինայից դուրս է եկել շուրջ 1,2 մլն մարդ:
Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտնել է, որ մարտի 4-ի տվյալներով երկրից դուրս եկողների թիվը կազմել է 1 մլն 210 հազար, որը 171 հազարով ավելին է դրա նախորդող օրվանից:
ՄԱԿ-ում ընդգծում են, որ Ուկրաինայի խոշոր քաղաքների համար մղվող պայքարի ուժեղացմամբ հեռացող քաղաքացիների թիվն ավելի է մեծանալու:
Նշվում է, որ ուկրաինացիներն ավելի շատ դուրս են գալիս Լեհաստանի սահմանով: Վերջին տվյալներով այդ ուղղությամբ դուրս է եկել արդեն 620 հազար մարդ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2022/03/05/1663080.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել