Starnews.am-ը գրում է.
Ժաննա Բուտուլյանը Look & Face հաղորդման հյուրն է:
Նա անդրադարձել է այն թեմային, որ այլեւս մտերիմ չէ դերասանուհի Էլեն Ասատրյանի հետ, ավելին՝ նախկինում մտերիմ ընկերուհիները միմյանց չեն հետեւում Ինստագրամում:
Ժաննան ասել է, որ չի սիրում խոսել նման թեմաների մասին, քանի որ այն միայն իրեն չի վերաբերում:
«Պատճառները կարող են տարբեր լինել… Իրավունք չունեմ այդ մասին խոսելու: Օրինակ՝ կարող է, որ մենք պարզապես տրամադրության մարդ ենք եւ պահի տակ ենք նման բան արել: Հետեւելն այդքան կարեւոր չէ: Ինձ նույնիսկ մեկ անգամ մայրիկս է ջնջել իր ընկերներից, դա կարող ոչինչ չնշնակել, բայց կարող է եւ նշանակել: Հետեւելը կարեւոր չէ…Ես մի զգացողություն եմ ունենում, երբ սկսում եմ չշփվել մարդու հետ, հասկանում եմ, որ այդ մարդն ինձ չի սիրում եւ չի հարգում»,-նշել է Ժաննան:
Իսկ ճշտող հարցին՝ արդյո՞ք հիմա ինքը եւ Էլենը շփվում են, Ժաննան ասել է, որ դա որեւէ մեկին չի վերաբերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: