Lurer.com-ը գրում է.
«Baykar Defense»-ի գլխավոր տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` Սելջուկ Բայրաքթարը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել հանդիպելու նման խիզախ մարդու հետ...: Թող հաղթանակը հասնի այն քաջերին, ովքեր եռանդով պաշտպանում են իրենց հայրենիքը զավթիչներից»,- գրել է Բայրաքթարը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Baykar Savunma» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում ուսումնական և թեստավորման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=454196&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել