Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան պայմանավորվել են մարդասիրական միջանցքների շուրջ՝ բնակչության ելքի եւ հնարավոր ժամանակավոր հրադադարի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով Ուկրաինայի հետ բանակցություններում գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնությանը եւ Ուկրաինային հաջողվեց որոշ հարցերի շուրջ ըմբռնում գտնել բանակցություններում։ ՌԴ-ն եւ Ուկրաինան մանրամասն քննարկեցին հումանիտար, ռազմական հարցեր եւ ապագա քաղաքական կարգավորման հարցը»,- ասել է Մեդինսկին։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=454190&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



