A1plus.am-ը գրում է.

Այսօր Կոմիտասի պողոտայում ոստիկանները բերման են ենթարկել 30-ից ավելի քաղաքացիների։ «Ա1+»-ի լրագրողին հաղորդեց «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի դիմաց։ Ոստիկանները սյսօր շղթայաձև փակել էին մայթից փողոց տանող ճանապարհը: Մինչ այդ Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյան մեզ տեղեկացրել էր, որ բերման ենթարկվածների թիվը անցնում է մեկ տասնյակը։

Մանրամասները` տեսանյութում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել